Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետն ընդունեց Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին

28.03.2014

    Մարտի 27-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Իվան Վոլինկինին:Դեսպանի առաջին պաշտոնական այցը Արարատի մարզ ճանաչողական էր:Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը և մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը:
    Մարզպետ Ա.Գրիգորյանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց ՌԴ դեսպանին հրավերն ընդունելու համար և ներկայացրեց Արարատի մարզը` բնակչությունը, քաղաքները, առանձնահատկությունները, տնտեսական հիմնական ուղղվածությունը և ձեռքբերումները հատկապես գյուղատանտեսության ոլորտում ու գինու, կոնյակի, շինարարական հումքի արտադրության մեջ:
    Մարզպետը նշեց, որ մարզը համագործակցում է ՌԴ Ռոստովի և Օրենբուրգի մարզերի հետ և հետագա ծրագրերում ու հեռանկարներում առանձնապես կարևորվում է տնտեսական փոխհամագործակցության աշխուժացումը:Մարզի արտադրանքը բավական մրցունակ է տնտեսական շուկաներում և նոր գործընկերների օգնությամբ այն կարող է ավելի մեծ ծավալներով արտահանվել Ռուսաստանի Դաշնություն:
    ՌԴ դեսպանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշեց, որ մեծ հետաքրքրությամբ է այցելել Արարատի մարզ,արդեն եղել է Խոր Վիրապում, իսկ գյուղնախարարի հետ այցելել է ձկնաբուծարան և շատ տպավորված է այնտեղ տարվող աշխատանքներով:Նա տեղյակ է, որ ձուկն արտահանվում է նաև Ռուսաստան:Դեսպան Իվան Վոլինկինը հավելեց,որ հայկական կոնյակներից բացի յուրահատուկ համային հատկություններով են առանձնանում մեր գինիները, պահածոները և հյութերը: Նա կցանկանար, որ դրանք նույնպես արտահանվեին Ռուսաստան:
    Դեսպանն իր խոսքում նշեց,որ շարունակելու է այցելել Հայաստանի մարզեր,նրան հետաքրքիր է ծանոթանալ յուրաքանչյուր մարզի հնարավորություններին և բնակչության զբաղվածությանը:Շատ տպավորված է հայերի հյուրասիրությունից, իմաստությունից, աշխատասիրությունից. ճիշտ ճանապարներ գտնելու դեպքում կարելի է ավելի ծաղկեցնել երկիրը: Իվան Վոլինկինն իր խոսքում շեշտեց, որ Հայաստանը շատ կայուն և հուսալի քաղաքական գործընկեր է,և Ռուսատանը հետաքրքրված,որ մեր երկիրը հզոր և ուժեղ լինի:
    Մարզպետ Ա.Գրիգորյանը իր հերթին նշեց, որ Հայաստանում մեծ հարգանք կա Ռուսատանի և ռուս ժողովրդի նկատմամբ,բարձր գնահատեց սահմանապահ զորքերի գործունեությունը Հայաստանում,մասնավորապես Արտաշատի սահմանապահ զորամասի,որի հետ մարզպետարանը սերտ համագործակցում է:
    Հանդիպման ավարտին Ա.Գրիգորյանը դեսպանին հրավիրեց մոտ ժամանակահատվածում նորից լինել մարզում, ծանոթանալ արտադրական գործարանների կարողություններին,հետաքրքրություն ներկայացնող վայրեր այցելել և քննարկել տարբեր ոլորտներում հետագա համագործակցության հնարավորությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 11:37:46