Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետարանում քննարկվեցին ցրտահարությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման հարցերը

29.03.2014

   Մարտի 28-ին Արարատի մարզպետարանում անցկացվեց խորհրդակցություն , որը հրավիրվել էր սպասվող ցրտահարությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման հարցերը քննարկելու համար:Արարատի մարզպետարանից նախօրեին բոլոր համայնքներ էր ուղարկվել ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից ստացված առաջիկա օրերի եղանակի կանխատեսումների վերաբերյալ տեղեկատվությունը :
   Խորհրդակցությանը ներկա էին Արարատի մարզպետ Ա.Գրիգորյանը,մարզպետի տեղակալները,մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները, մարզի համայնքների ղեկավարները, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները:
   Խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանը:Նա ներկայացրեց իրավիճակն ու մասնագետների խորհուրդները, հորդորելով ակտիվորեն համակարգել գյուղացիների կողմից վերջիններիս իրականացման աշխատանքները:
   Մարտի 30-ի լույս 31-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվող բացասական ջերմաստիճանները կարող են գրանցվել նաև հետագա օրերի գիշերային ժամերին:Այս ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում Արարատյան հարթավայրում կարող են վնասվել ծիրանենին, սալորենին, դեղձենին, կեռասենին, բալենին և այլ կորիզավոր պտղատեսակներ, խաղողի վաղահաս սորտերի բացված բողբոջները:
   Նախարարը նշեց, որ պետք է օգտագործել յուրաքանչյուր պահն ու հնարավորությունը բերքի կորուստներ թույլ չտալու համար:Եվ ինչպես նախորդ տարիներին,այս անգամ նույնպես նախարարության ողջ կազմը և մարզպետարանը այդ օրերի ընթացքում գյուղացու հետ է լինելու:Մեկ-երկու օրվա անքուն գիշերներն անպայման կտան իրենց արդյունքները:
   Ս.Կարապետյանը և Ա.Գրիգորյանը մարզի համայնքի ղեկավարներին հորդորեցին արդյունավետորեն և նպատակային օգտագործել վտանգը չեզոքացնելու բոլոր հնարավորությունները: Նախարարը և մարզպետը լսեցին և քննարկեցին ցրտահարության հետ կապված միջոցառումների անցկացման մասնակիցների բոլոր առաջարկները և նշեցին, որ վնասները նվազագույնի հասցնելու համար խնդիրները լուծելու ուղղությամբ կտարվեն հնարավոր բոլոր աշխատանքները:
   Կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ մանրամասն հաղորդագրությանը կարելի է ծանոթանալ ՀՀ գյուղատնտեսության նախարարության , ինչպես նաև ՀՀ Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքերում:

<<Արարատ>> մարզային հեռուստատեսության տեսանյութ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31