Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԽԱՐԱԶՅԱՆՑԻՆԵՐԻՆ

31.03.2014

 Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը մարտի 31-ին ընդունեց  Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններին: 

Շնորհավորելով նրանց մասնագիտական տոնի առթիվ մարզպետն ընդգծեց, որ բոլորին է հայտնի Արտաշատի թատրոնը: Նրա պատմությունը մեր ժողովրդի պատմությունն է և հարատևելու է մեր ժողովրդի հետ:
Մարզի ղեկավարը հորդորեց կերպարների միջոցով  միասնություն սերմանել հասարակության մեջ. Պատմությունը ցույց է տվել, որ մեր ազատությունը, մեր հաղթանակները միասնության արդյունք է: Ապա նա դերասաններին ցանկացավ, որ յուրաքանչյուրը խաղա այն դերը, որը վաղուց երազել է և ստեղծի ուժեղ կերպարներ, որոնք դրվատում են մեր լավն ու բացառում վատը: Շարունակելով, Արամայիս Գրիգորյանը նշեց, որ դերասանների վիճակն այն չէ, ինչ որ մենք կուզեինք, սակայն նա օրինակ բերեց հայ թատրոնի ու կինոյի մեծերին, որոնք դժվարին անձնական կյանք են ունեցել, սակայն թախիծը պահել են իրենց, ժպիտը, ծիծաղը պարգևել հանդիսատեսին:  Արամայիս Գրիգորյանը հպարտությամբ ընդգծեց, որ ինքը մշտապես թատրոնի հետ է և պատրաստ է կիսելու նրա բոլոր հոգսերը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ընդգծված ուշադրության համար և ասաց, որ Արարատի բոլոր մարզպետները մշտապես աջակցել են Արտաշատի թատրոնին: Գեղարվեստական ղեկավարն առաջարկեց հնարավորություն ստեղծել, որ թատերական կոլեկտիվը թատերական հյուրախաղերով հանդես գա համայնքներում:  Արամայիս Գրիգորյանի կողմից հավանության արժանացած  այս առաջարկությունը կարևորվեց նաև մշակութային սերունդ աճեցնելու առումով:  Թատրոնի դերասանները ստացան մարզպետի պատվոգրեր: Առաջիկա հանդիպման ընթացքում մարզպետի մոտ կքննարկվեն թատրոնի ողջ տարվա ծրագրերը և այն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հայթայթելու ուղիները:
Միջոցառմանը ներկա էին և թատերական կոլեկտիվին շնորհավորեցին նաև մարզպետի տեղակալներ Իլյիչ Շադյանը, Աշոտ Մուրադյանը, Աշոտ Վարդանյանը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18