Նորություններ
ՀՀ Արարատի մարզպետ Ա.Գրիգորյանի ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ
07.04.2014

Սիրելի մայրեր, քույրեր և դուստրեր
Գարնանաշունչ այս գեղեցիկ տոնի առթիվ ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները:Մայրության և գեղեցկության օրը ևս մի առիթ է արտահայտելու մեր սերը, քնքշանքը, գնահատականը և խոնարհումը հայ կանանց ու աղջիկներին:
Գեղեցկադեմ ժպիտը թող ձեր մշտական ուղեկիցը լինի:Առողջ եղեք` անգնահատելի է ձեր դերը ազգապահպանության և մեր ժողովրդի բազում հաղթանակներին նեցուկ ու մասնակից լինելու գործում:
Կրկին անգամ շնորհավորելով տոնական օրվա կապակցությամբ, ցանկանում եմ , որ ընտանեկան ջերմությունը, մայրության բերկրանքը, սերն ու մեծարանքը ձեզանից անպակաս լինեն :
Սիրով և ջերմությամբ `
ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյան