Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
10.04.2014
2014թ. ապրիլի 9-ին ՀՀ Արարատի մարզպետարանում կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես ցուցակագրված քաղաքացիներից ընդունելությանը մասնակցեցին 33 -ը , որոնցից 12-ը դիմել Էին ֆինանսական, 4-ը՝ առողջապահական, 2-ը՝ աշխատանքային, 2-ը՝ բնակարանային,13-ը՝ այլ բնույթի հարցերով:
Ընդունելության մասնակցած քաղաքացիներից 12-ի խնդրանքը բավարարվել է, 18-ինը ընթացքի մեջ է,3-ինը մերժվել է: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին ընթացք տալու վերաբերյալ մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ:
Ընդունելությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները,մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների,քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ: