Նորություններ
Մարզպետն այցելեց Արտաշատի բժշկական կենտրոն
11.04.2014
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ապրիլի 10-ին այցելեց Արտաշատի բժշկական կենտրոն: Այցի նպատակն էր ծանոթանալ կենտրոնի առօրյային,առկա խնդիրներին,հանդիպել անձնակազմի հետ:
Մարզպետի տեղակալի,մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի և բժշկական կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ բաժանմունքներում շրջելուց հետո մարզպետը հանդիպեց բուժանձնակազմին:
Աշխատակիցների հարցերը հիմնականում հիվանդանոցի վերանորոգման և բժշկական գործիքների ու գույքի նորացման խիստ կարիքի վերաբերյալ էին, որի առկայության պարագայում նկատելիորեն կլավանա բժշկական ծառայությունների սպասարկման որակը:Հարց բարձրացվեց նաև Արտաշատի բժշկական կենտրոնը պետական ծառայողների սոցիալական փաթեթների ծրագրով ծառայություններ իրականացնող բժշկական հաստատությունների ցանկում ընդգրկման վերաբերյալ:
Մարզպետի կողմից ոլորտի պատասխանատուներին տրվեցին հանձնարարականներ, բուժանձնակազմից խիստ պահանջվեց քաղաքացիների դրամական առաջարկներից զերծ մնալ, առավել ուշադիր եւ հոգատար լինել,ընդառաջել և այցելուներին ամբողջական տեղեկատվություն տրամադրել մատուցվող ծառայությունների վերաբերյալ:
Այցի ավարտին մարզպետը ծանոթացավ նաեւ «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում ներկա պահին Արտաշատում գտնվող Աչքի շարժական հիվանդանոցի մայրաքաղաքի առաջավոր կլինիկաների ակնաբույժների աշխատանքին և հետաքրքրվեց մարզի բնակիչների այցելությունների քանակով :