Նորություններ
Մարզպետ Արամայիս Գրիգորյանը շնորհավորեց ոստիկաններին
16.04.2014
ՀՀ Ոստիկանության տարեդարձի կապակցությամբ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ԱԱԾ Արարատի մարզային վարչության պետ Արկադի Հովհաննիսյանի, մարզի դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանի, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, գնդապետ Արսեն Աբրահամյանի ուղեկցությամբ այցելեց ոստիկանության Արտաշատի բաժին: Կառույցի առջև հյուրերը և ոստիկանները իրենց խոնարհումն արտահայտեցին Արցախյան ազատամարտում նահատակված ոստիկաններ՝ կապիտան Սեդրակ Ստեփանյանի և լեյտենանտ Հրաչյա Թովմասյանի հուշաքարին:
Այնուհետև տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ մարզի չորս տարածաշրջաններից հրավիրված ոստիկանների մասնակցությամբ: Մարզպետ Արամայիս Գրիգորյանը շնորհավորեց ոստիկաններին և հորդորեց արդարամիտ լինել , որովհետև դրանից է կախված կառույցի նկատմամբ հասարակության հավատը , հարգանքն ու վստահությունը: Նա նշեց նաև , որ համակարգը կարծրացած չէ: Տարեցտարի համակարգում ընդգրկվում են երիտասարդներ, ովքեր իրենց հետ նոր արժեքներ են բերում,նկատվում են բարեփոխումներ: Չանտեսելով բացթողումները, մարզպետը միաժամանակ բարձր գնահատական տվեց ոստիկաններին,շնորհակալություն հայտնելով տարվող աշխատանքների և համագործակցության համար:Գնդապետ Ա. Աբրահամյանը,ողջունելով և շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ,ցանկացավ նրանց համառություն ու տոկունություն իրենց դժվարին աշխատանքում: Շնորհավորանքի խոսքով հանդես եկան նաև մարզի դատախազը, ՌԴ զորքերի Արտաշատի սահմանապապահ ջոկատի հրամանատարի տեղակալ Շուքրի Ումիտաձեն,համակարգի վաստակավոր վետերան Զալիկ Պետրոսյանը:
Մասնագիտական տոնի կապակցությամբ և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար աչքի ընկած մի շարք ոստիկաններ պարգևատրվեցին մարզպետի հուշամեդալներով, պատվոգրերով:Ոստիկանության նվիրյալները հուշամեդալների ու պատվոգրերի արժանացան ՀՀ զինված ուժերի չորրորդ բանակային կորպուսի , ինչպես նաև ՌԴ Արտաշատի սահմանապահ ջոկատի կողմից: Նախարարության և մարզային ղեկավարության կողմից գնահատված ոստիկանության համակարգի աշխատակիցների և վետերանների խրախուսական պարգևները հանձնեց Ա.Աբրահամյանը: