Նորություններ
Հաղթանակի եւ խաղաղության օրը Արարատի մարզում
11.05.2014
Մայիսի 9-ին Արտաշատ քաղաքում Հաղթանակի եւ խաղաղության օրվա եւ Շուշիի հերոսական ազատագրմանը նվիրված միջոցառումը ավանդույթի համաձայն սկսվեց հանդիսավոր երթով դեպի Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնով հուշարձանը:
Մեծ հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցվեց Արարատի մարզային և քաղաքային իշխանությունների, Հայրենական Մեծ պատերազմի վետերանների, երկրապահների, զինվորականների, սպաների,զինվորների, կրթամշակութային,առողջապահական հաստատությունների, հասարակական և այլ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների,քաղաքացիների կողմից:Հավաքված բազմությունն իր խոնարհումն արտահայտեց պատերազմներում զոհված քաջորդիներին` ծաղկեպսակներ ու ծաղիկներ դնելով և մեկ րոպե լռությամբ հարգելով զոհերի հիշատակը:
Տոնի կապակցությամբ ներկաներին ողջունեցին և շնորհավորեցին Արտաշատի քաղաքապետի տեղակալը,Հայրենական պատերազմի վետերանների մարզային խորհրդի նախագահը,Երկրապահ կամավորականների միության Արտաշատի բաժանմունքի զեկավարը , ՌԴ սահմանապահ զորքերի Արտաշատի ջոկատի հրամանատարը:Նրանք իրենց ելույթներում հատկապես կարևորեցին օրվա խորհրդի գիտակցումը և գնահատումը ու հերոսների հիշատակը միշտ վառ պահելու պարտքի զգացողությունը: Միջոցառումն ավարտվեց զինվորական շքերթով` հայկական և ռուսական զորամասերի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մարզկենտրոնից բացի, Մայիսի 9-ի տոնական օրը մեծ խանդավառությամբ նշվեց մարզի բոլոր քաղաքային և խոշոր գյուղական համայնքներում,մարզի տարածքում տեղակայված զորամասերում: Հայրենական պատերազմի վետերաններին ու Արցախյան հերոսամարտի մասնակիցներին հատուկ ուշադրության արժանացնելու միջոցառումներ կազմակերպվեցին մեծ թվով համայնքներում, ուսումնական հաստատություններում:Մշակութային օջախներում կազմակերպվեցին տոնական համերգներ: