Նորություններ
Հանդիպումներ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ
20.05.2014
ՀՀ Արարատի մարզպետ Ռ.Աբրահամյանի մոտ այսօր տեղի ունեցան հանդիպումներ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:
Մարզպետ Ռ.Աբրահամյանը ներկայացրեց իր տեսակետները և պահանջները համակարգում իրականացվող աշխատանքային գործընթացների վերաբերյալ,դպրոցը համարելով առաջնային և կարևոր օղակ հասարական հարաբերությունների ճիշտ ձևավորման գործում:
Մարզպետը խոսեց ուսման որակի, մանկավարժների մասնագիտական պատրաստվածության մասին,պահանջելով խիստ ուշադրություն դարձնել որակյալ կրթության , բարձր առաջադիմության ապահովման և ուսումնա-դաստիարակչական աշխատանքների պատշաճ մակարդակով կազմակերպման վրա:
Անդրադառնալով 2013-2014 ուսումնական տարվա ավարտական գործընթացին,մարզպետը հանձնարարեց սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել ավարտական քննությունները , <<Վերջին զանգ>> միջոցառման հետ կապված համեստ հանդիսություններ անցկացնել, բացառելով անհարկի դրամահավաքության դեպքերը:
Տնօրեններին հանձնարարվեց տարվա ավարտից հետո մարզպետի քննարկմանը ներկայացնել ուսումնադաստիարակչական և ֆինանսական աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ : Խիստ պահանջ ներկայացվեց աշխատանքում լինել ուշադիր,նվազագույնի հասցնել վրիպումների և բացթողումների դեպքերը:
Մարզպետը ներկաներին տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսում է ճանաչողական այցեր կազմակերպել համայնքներ, որոնց ընքացքում հանդիպումներ կունենա նաև մանկավարժական կոլեկտիվների հետ, կծանոթանա դպրոցների շենքային և գույքային պայմաններին:Մարզպետը պատրաստակամություն հայտնեց լինել մանկավարժների կողքին , լսել առաջարկություններ համակարգի բարելավման վերաբերյալ, մշտապես սատարել և հնարավորինս փորձել լուծել ծառացած խնդիրները: