Նորություններ
Արարատի մարզպետը հանդիպեց մարզի համայնքների ղեկավարների հետ
20.05.2014
ՀՀ Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանն այսօր մարզպետարանում հանդիպեց մարզի երեք տարածաշրջանների համայնքների ղեկավարների հետ:
Հանդիպումները ճանաչողական բնույթ էին կրում:Մարզպետ Ռ. Աբրահամյանը ներկայացրեց իր դիրքորոշումները մարզպետարան-համայնք համագործակցության և համատեղ աշխատանքների կազմակերպման ու իրականացման վերաբերյալ,կարևորելով մարզում տեղական ինքնակառավարման մարմինների դերը,համակարգի արդյունավետ գործունեությունը և մարզպետարան-համայնք կապի ամրապնդումը:
Մոտ ժամանակահատվածում մարզպետը ակնկալում է բարեփոխումների և մարզպետարան- համայնք-բնակիչ կապի սերտացման ուղղությամբ համագործակցված աշխատանք և նկատելի քայլեր տեսնել:
Հանդիպումների ժամանակ քննարկվեցին համայնքների հիմնախնդիրների վերաբերյալ հարցեր:Մարզպետն ընդգծեց համայնքների ղեկավարների լիազորությունների լիարժեք իրականացման կարևորությունը, ինչը կնպաստի համայնքների զարգացմանն ու սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը:
Համայնքի ղեկավարները մարզպետին համառոտ տեղեկություններ ներկայացրեցին համայնքներում ներկա իրավիճակի,բնակիչների զբաղվածության, ինչպես նաև հիմնախնդիրների մասին:Քննարկվեցին նաև համայնքների սանիտարական վիճակի,բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր:
Մարզպետ Ռ. Աբրահամյանը տեղեկացրեց, որ առաջիկայում կայցելի համայնքներ: Այցելությունների ընթացքում հանդիպումներ կունենա նաև բնակիչների հետ:Ռ Աբրահամյանը շեշտեց, որ մշտապես լինելու է մարզի բնակիչների կողքին, ըստ անհրաժեշտության աջակցություն է ցուցաբերելու, սատարելու է առաջնահերթ և տարաբնույթ խնդիրների լուծմանը: