Նորություններ
ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ
22.05.2014
Սիրելի՛ շրջանավարտներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցական ուսումնառության շրջանը ավարտելու կապակցությամբ:
Տոնական այս օրը հիշարժան է բոլորիդ համար:Շուտով հրաժեշտ կտաք պատանեկան տարիներին հարազատ դարձած ձեր սիրելի դպրոցին,որը ձեզ համար եղել է աշխարհաճանաչման մի յուրօրինակ միջավայր և ստացած գիտելիքներով կմտնեք կյանքի նոր փուլ, որտեղ պահանջվում է լինել առավել լուրջ և պատասխանատու:Դուք հրաժեշտ եք տալու նաև ձեր ուսուցիչներին, որոնք կրթելուց և դաստիարակելուց բացի, ձեր մեջ սերմանել են արժանապատիվ ապրելու կամք և հավատ ապագայի նկատմամբ:
Համոզված եմ, որ թե՛ դպրոցում, թե ՛ ուսումնառության հետագա տարիներին ստացած գիտելիքները կօգնեն կյանքում ձեզ զգալ առավել հաստատուն և կայացած, դառնալ մեր պետության զարգացման առաջընթացի ակտիվ մասնակիցը և հուսալի ապագայի գրավականը:
Սիրելի ՛ ուսուցիչներ, այսօր տոն է նաև ձեր համար:Ձեր տքնաջան, հետևողական աշխատանքով, նվիրվածությամբ և ծնողական հոգատարությամբ հասուն ու կազմակերպված ձեր սաներին կյանք եք ուղղորդում,հաստատ համոզված լինելով, որ նրանք իրենց հնարավորություններն ու կարողությունները ի նպաստ են բերելու մեր Հայրենիքի զարգացմանն ու հզորացմանը:
Կրկին շնորհավորելով վերջին դասի կապակցությամբ,մաղթում եմ հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ, նպատակների ու երազանքների իրականացում և ամենայն բարիք:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ` Ռ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ