Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
22.05.2014
2014թ. մայիսի 21-ին ՀՀ Արարատի մարզպետարանում մարզպետ Ռ.Աբրահամյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Ընդունելությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականները,մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները:
Նախապես ցուցակագրված 36 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցեցին 29 -ը, որոնցից 12-ը դիմել Էին ֆինանսական, 3-ը՝ առողջապահական, 5-ը՝ աշխատանքային, 2-ը՝ բնակարանային,7-ը՝ այլ բնույթի հարցերով:Ընդունելության մասնակցած քաղաքացիներից 8-ի խնդրանքը բավարարվել է, մնացածներինը ընթացքի մեջ է:
Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին ընթացք տալու վերաբերյալ մարզպետի կողմից աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ,համայնքի ղեկավարներին արվեցին առաջարկություններ: