Նորություններ
Մարզպետ Ռ.Աբրահամյանը հանդիպեց մարզի բժշկական կենտրոնների տնօրենների հետ
23.05.2014
ՀՀ Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանն մարզպետարանում հանդիպեց մարզի խոշոր բժշկական հաստատությունների` Արտաշատի,Արարատի,Մասիսի, Վեդու,Արմաշի բշկական հիվանդանոց-կենտրոնների և Վեդու ծննդատան տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա էին համապատասխան ոլորտը սպասարկող մարզպետի տեղակալը և մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը:
Բժշկական հաստատությունների տնօրեները մարզպետ Ռ.Աբրահամյանին համառոտ տեղեկություններ ներկայացրեցին իրենց կողմից ղեկավարվող հաստատությունների աշխատանքային գործունեության, կառուցվածքի,բժշկական կադրերով ապահովվածության, իրականացվող բժշկական տարբեր ծառայությունների մատուցման ծավալի և որակի, բժշկական գույքի և սարքավորումների,ֆինանսական,տրանսպորտային և առկա խնդիրների վերաբերյալ:
Մարզպետը ներկայացրեց իր տեսակետները և դիքորոշումը, ներկաների ուշադրությունը հրավիրելով առողջապահական համակարգի հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացման վրա` ակնհակտ տեղաշարժերը մոտ ժամանակահատվածում տեսնելու միտումով: Նա պահանջեց փոփոխությունների ենթարկել մոտեցումները և աշխատելաոճը, պատշաճ սպասարկման որակ ապահովել , բարեխիղճ և հոգատար վերաբերմունք դրսևորել յուրաքանչյուր այցելուի նկատմամբ: Ռ.Աբրահամյանը շեշտեց,որ հայտնաբերված խախտումները, անօրինականության դրսևորման դեպքերը խիստ կպատժվեն, բնակչության դժգոհության յուրաքանչյուր դեպք հանգամանորեն կուսումնասիրվի և կունենա համատապասխան արձագանք:
Հանդիպմանը քննարկվեցին նաև առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման ճանապարհներ և մեխանիզմներ,պահանջվեց հստակ ժամանակացույց կազմել և վերջնաժամկետներ սահմանվեցին որոշ հարցեր կարգավորելու և լուծումներ տալու համար,պատասխանատուներին տրվեցին հանձնարարականներ: