Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մի շարք մասնագիտությունների գծով կազմակերպում է նպատակային ընդունելություն

26.05.2014

Համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի 99-րդ կետի՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կազմակերպում է «Անասնաբուժություն», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն», «Ագրոնոմիա», «Բույսերի պաշտպանություն», «Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա և գենետիկա», «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում», «Ագրոէկոլոգիա», «Անասնաբուծություն» մասնագիտությունների գծով հատկացված անվճար տեղերի մինչև 50 տոկոսի չափով նպատակային ընդունելություն՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ մարզպետարանների կողմից ներկայացված հայտերի հիման վրա:

Ցանկացողները հայտերը կարող են ներկայացնել ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն:

Հասցե՝ ք.Արտաշատ,Օգոստոսի23-ի,60
Հեռախոսահամար՝ 0235 2 2497

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45