Նորություններ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
27.05.2014
Սիրելի՛ հայրենակիցներ
Շնորհավորում եմ համահայկական տոնի ու նվիրական օրվա կապակցությամբ:Դարեր շարունակ չունենալով պետականություն և պայքարելով գոյի ու հայի կերպի պահպանման համար` հայ ժողովուրդը կնիքն է դրել իր արիականության, ոգեղենության և անկոտրում կամքի:
Հպարտորեն ու արիաբար ելնելով այդ պայքարի բովից` 1918 թվականի մայիսի 28-ին հայ ժողովուրդը գծեց իր առաջին հանրապետության սահմանները:
Առաջին հանրապետությունը հաջորդած երկրորդ և երրորդ հանրապետությունները ևս հանդիսացան ապացույցն ու վկան մեր աշխատասիրության, խաղաղարար ոգու և հայի տեսակի անմահության:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ: Եղեք տոկուն, հավատով լի: Թող ոգեղենությունը, պայքարի ու հաղթանակի լույսը միշտ ուղեկցեն Ձեզ` հանդիսանալով փարոս դարերում:
Ռուբիկ Աբրահամյան
ՀՀ Արարատի մարզպետ