Նորություններ
Մարզպետ Ռ.Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ
31.05.2014
Սիրելի՛ երեխաներ
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ այս ուրախ ու պայծառ տոնի կապակցությամբ:Թող ձեր նվիրական իղձերն ու երազանքներն իրականություն դառնան, մանկական անմեղ ու առողջ ժպիտը սեր ու բարություն սփռի շրջապատում:
Անհոգ մանկության ապահովումը գտնվում է պետության հատուկ ուշադրության ներքո:Մենք փորձում են լավագույն պայմաններ ստեղծել մեր երեխաների առողջության պահպանման, կրթության ու դաստիարակության համար, լուծել սոցիալական ապահովվածության և բարեկեցություն խնդիրները: Հունիսի 1-ը ևս մեկ առիթ է դրսևորելու երեխաների հանդեպ մեր նվիրվածությունն ու հոգածությունը:Մեր ցանկությունն է, որ հայ ընտանիքում մշտապես լսվի մանուկների կարկաչուն ծիծաղը:
Հարգելի՛ հայրենակիցներ,սիրով ու հոգատարությամբ, ընտանեկան ջերմությամբ լցնենք մեր երեխաների մանկությունը, որպեսզի ապագայում նրանք նույնպիսի սիրով ու պատասխանատվությամբ նայեն մարդկանց ու աշխարհին: Կրթված ու զարգացած, բարեպաշտ երեխան ինչպես ծնողի ու ընտանիքի, այնպես էլ պետության պարծանքն է:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր սիրելի փոքրիկներին և մաղթում խաղաղ երկինք, առողջություն, անհոգ մանկություն և լուսավոր ապագա:
Սիրով և հարգանքով ` Ռուբիկ Աբրահամյան
ՀՀ Արարատի մարզպետ