Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Ռ.Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

31.05.2014

            Սիրելի՛ երեխաներ

        Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ այս ուրախ ու պայծառ տոնի կապակցությամբ:Թող ձեր նվիրական իղձերն ու երազանքներն իրականություն դառնան, մանկական անմեղ ու առողջ ժպիտը սեր ու բարություն սփռի շրջապատում:

        Անհոգ մանկության ապահովումը գտնվում է պետության հատուկ ուշադրության ներքո:Մենք փորձում են լավագույն պայմաններ ստեղծել մեր երեխաների առողջության պահպանման, կրթության ու դաստիարակության համար, լուծել սոցիալական ապահովվածության և բարեկեցություն խնդիրները: Հունիսի 1-ը ևս մեկ առիթ է դրսևորելու երեխաների հանդեպ մեր նվիրվածությունն ու հոգածությունը:Մեր ցանկությունն է, որ հայ ընտանիքում մշտապես լսվի մանուկների կարկաչուն ծիծաղը:

         Հարգելի՛ հայրենակիցներ,սիրով ու հոգատարությամբ, ընտանեկան ջերմությամբ լցնենք մեր երեխաների մանկությունը, որպեսզի ապագայում նրանք նույնպիսի սիրով ու պատասխանատվությամբ նայեն մարդկանց ու աշխարհին: Կրթված ու զարգացած, բարեպաշտ երեխան ինչպես ծնողի ու ընտանիքի, այնպես էլ պետության պարծանքն է: 

       Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր սիրելի փոքրիկներին և մաղթում խաղաղ երկինք, առողջություն, անհոգ մանկություն և լուսավոր ապագա:

     Սիրով և հարգանքով ` Ռուբիկ Աբրահամյան
                                          ՀՀ Արարատի մարզպետ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07