Նորություններ
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՏՈՒՆ
02.06.2014
Հունիսի 1-ին` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Արարատի նորանշանակ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանի հետ այցելեցին Խարբերդի մասնագիտացված մանկատուն:
Նախքան շենքի պայմաններին ծանոթանալը, մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մանկատանը նվիրեց երաժշտական կենտրոն, ապա մասնակցեց երեխաների ուժերով կազմակերպված տոնական համերգին: Հեքիաթների բոլոր հերոսները այդ օրը հյուր էին եկել երեխաներին: Տոնական համերգից հետո մարզի ղեկավարը շնորհավորելով երեխաներին, կոլեկտիվին, ծնողներին երեխաների օրվա կապակցությամբ` ասաց, որ այս հատուկ կառույցը երեխաների մշտական օջախն է, որի նկատմամբ ինքը կկրկնապատկի իր ուշադրությունը բոլոր հիմնախնդիրների լուծման գործում: Այնուհետև, հյուրերը տնօրեն Հարություն Բալասանյանի ուղեկցությամբ շրջեցին շենքում:
Հենաշարժական խախտումներ ունեցող 17 երեխաներ ստանում են վերականգնողական բուժում, 36 կույր և թույլ տեսնող` բազմաթիվ արատներով, ինչպես նաև աուտիզմով տառապող երեխաների համար, առանձնահատուկ պայմաններում, մասնագետները օգնում են նրանց կողնորոշվել և հարմարվել շրջապատին: Այս նպատակով մանկատունը համագործակցում է ամերիկյան ՙՊերկինս՚ կազմակերպության հետ, և մասնագեները վերապատրաստում են անցնում ԱՄՆ-ում:
Շարունակում է գործել ձիավարժությունների միջոցով բուժումը, որից օգտվում են նաև այն հաշմանդամ երեխաները, որոնք ապրում են ծնողների մոտ: Գործում է նաև ՙԽոհանոցային թերապիա՚ ծրագիրը, ինչը օգնում է երեխաներին խորհրդանշական ձևով ծանոթանալ փողին, առևտուր անել, ճաշ պատրաստել:
Հրաժեշտից առաջ← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2025-01-21 10:56:29