Նորություններ
ՀՆԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ
05.06.2014
Հունիսի 5-ին Արարատի մարզի Հնաբերդ համայնքում կատարվեց գյուղապետարանի և մշակույթի տան պաշտոնական բացումը: Արարողությանը մասնակցում էր Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզային կառույցի աշխատողներ: Կտրվեց կարմիր ժապավենը: Հին, ավերված բաղնիքի փոխարեն կառուցվել է արդիական չափանիշներով գյուղապետարանª համապատասխան կահավորանքով, բնակչների սպասարկման, ինչպես նաև վարչական ապարատի աշխատողների համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: 40 տարվա վաղեմությամբ մշակույթի տունը վերակառուցումից հետո այժմ ունի երիտասարդների ու տարեցների համար խաղասրահ, հանդիսությունների դահլիճ, սպորտդահլիճ, գրադարանª 5400 կտոր գրքով: Երկու կառույցների համար ընդհանուր առմամբ ծախսվել է 25.700.000 դրամ: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհավորելով համայնքապետին և համայնքի բնակիչներին շեշտեց, որ երկու կառույցներն էլ կարևոր են համայնքի համար, սակայն ամենակարևորը համայնքի նկատմամբ ջերմ մարդկային վերաբերմունքն է, համայնքի կուռ ու միասնական լինելը, նրանց հիմնախնդիրները ժամանակին լուծելը:
Համայնքապետ Մարատ Պողոսյանը մարզպետի ուշադրությունը հրավիրեց մի շարք հիմնախնդիրների վրա: Հնաբերդից Դվինի հնություններ տանող ճանապարհը ամբողջովին քայքայվել է, ինչը խանգարում է ներքին և արտաքին տուրիզմի զարգազմանը: Բացի այդ, համայնքի խմելու ջրագծերի միայն 50 տոկոսն է նորացվել: Մարզի ղեկավարը հավաստեց, որ այս հիմնախնդիրները ընդգրկված են հրատապ ծրագրերում և առաջիկայում կստանան համապատասխան լուծում: