Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՓՈԹՈՐԻԿԸ ՎՆԱՍԵԼ Է

11.06.2014

 Հունիսի  10-ի  երեկոյան,  ժամը  17-20   ընկած  ժամանակահատվածում  մրրկախառը  քամին  (ժամում  14մ/վ)   զգալի  վնաս  է  պատճառել  Արարատի  մարզի  հատկապես  Մասիսի  տարածաշրջանին:                                                                                                                Մասիս  քաղաքի  Նոր  թաղամասում  շպրտել  է  բնակարանի  տանիքը,  Նոր  Խարբերդ  համայնքում  կտրել  է  էլեկտրական  լարերը,   ինչի  հետևանքով  մասնակիորեն  հոսանքազրիկվել  է  գյուղը:                                                                                                        

 Քամին  գետին  է  շպրտել  Նոր  Խարբերդի հմ 1դպրոցի  տանիքը՝  800մ2  մակերեսով:                                                 Ռանչպար  համայնքում  տուժել  են  5  բնակարանների  տանիքները,  1  անասնագոմ,  ճղակտոր  են  եղել  ծառերը,  բարդիների  կատարներից  ընկել  են  արագիլների  բները:                                          Մարզի  փրկարարները  մի  քանի  համայնքներում  տանիքները  տեղափոխել  են  ապահով  վայր՝  բացելով  հետիոտնի  և  ավտոմեքենաների  ճանապարհները: Տեղադրել  են  արագիլների  բները:                                                                                                                                             Վերոհիշյալ  համայնքների  ղեկավարները  իրականացնում  են  վերականգնողական  աշխատանքներ:                                                      

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 12:10:35