Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
12.06.2014
2014թ. հունիսի 11-ին ՀՀ Արարատի մարզպետարանում, մարզպետ Ռ.Աբրահամյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Ընդունելությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականները, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները:
Ընդունելությանը մասնակցեցին 33 քաղաքացիներ, որոնցից 10-ը դիմել էին ֆինանսական, 6-ը՝ առողջապահական, 8-ը՝ աշխատանքային, 4-ը՝ բնակարանային և կոմունալ բարեկարգման, մյուսները` տարաբնույթ հարցերով: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի լուծումն ընթացքի մեջ է:
Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին ընթացք տալու վերաբերյալ մարզպետի կողմից աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ, համայնքի ղեկավարներին արվեցին առաջարկություններ: