Նորություններ
Թող կրակեն միայն զորավարժանքների ժամանակ
13.06.2014
13.06.2014թ մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հայկական բանակում ծառայող մարզի 100 լավագույն ժամկետային զինծառայողների հանդիպումն իրենց ծնողների հետ: Միջոցառմանը մասնակցում էին Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանը, ՀՀ ԶՈւ առաջին կորպուսի հրամանատար Տիգրան Փարվանյանը, զինվորականներ, մարզպետարանի և ՏԻՄ-երի ներկայացուցիչներ:
Աննախադեպ միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանը՝ մաղթելով մեր զինվորներին քաջ առողջություն, անվնաս կապույտ երկինք:
ՀՀ ԶՈւ առաջին կորպուսի հրամանատար Տիգրան Փարվանյանն իր խոսքում նշեց, որ այս միջոցառումը առաջինն է հանրապետությունում, որն ակնկալում է կրել շարունակական բնույթ:
՛՛Յուրաքանչյուր զորամիավորման հրամանատարություն և պաշտպանության նախարարության մշակույթի վարչության աշխատակիցներն աշխատում են մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ: Այսպիսի միջոցառումներով է ամրանում բանակային կորպուս-մարզպետ և ժողովուրդ կապը՛՛ - ասաց նա: Հրամանատարը զինվորներին մաղթեց առողջություն և խաղաղ, բարի ծառայություն: Զինվորներին բաժանվեց արձակուրդայինի թերթիկներ և նրանք իրենց ծնողների հետ գնացին տուն: