Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թող կրակեն միայն զորավարժանքների ժամանակ

13.06.2014

13.06.2014թ  մարզպետարանի  նիստերի  դահլիճում  տեղի  ունեցավ  հայկական  բանակում  ծառայող  մարզի  100  լավագույն  ժամկետային  զինծառայողների  հանդիպումն  իրենց  ծնողների  հետ:  Միջոցառմանը  մասնակցում  էին   Արարատի  մարզպետ  Ռ.  Աբրահամյանը,  ՀՀ  ԶՈւ   առաջին  կորպուսի  հրամանատար  Տիգրան  Փարվանյանը,  զինվորականներ,  մարզպետարանի   և  ՏԻՄ-երի  ներկայացուցիչներ: 

Աննախադեպ  միջոցառումը  կազմակերպվել  էր  ՀՀ  պաշտպանության  նախարարի  նախաձեռնությամբ:

Միջոցառման  մասնակիցներին  ողջունեց  ՀՀ  Արարատի  մարզպետ  Ռ.  Աբրահամյանը՝  մաղթելով  մեր  զինվորներին  քաջ  առողջություն,  անվնաս  կապույտ  երկինք:

ՀՀ  ԶՈւ   առաջին  կորպուսի  հրամանատար  Տիգրան  Փարվանյանն  իր  խոսքում  նշեց,  որ  այս  միջոցառումը  առաջինն  է   հանրապետությունում,  որն  ակնկալում  է  կրել  շարունակական  բնույթ:

 

՛՛Յուրաքանչյուր  զորամիավորման  հրամանատարություն  և  պաշտպանության  նախարարության  մշակույթի  վարչության  աշխատակիցներն  աշխատում  են  մարզպետարանների  և  տեղական  ինքնակառավարման  մարմինների  հետ  համատեղ:   Այսպիսի  միջոցառումներով  է  ամրանում   բանակային  կորպուս-մարզպետ   և  ժողովուրդ  կապը՛՛ -  ասաց  նա:  Հրամանատարը  զինվորներին  մաղթեց  առողջություն  և  խաղաղ,  բարի  ծառայություն:  Զինվորներին   բաժանվեց  արձակուրդայինի  թերթիկներ   և  նրանք իրենց  ծնողների  հետ  գնացին  տուն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32