Նորություններ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն
17.06.2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ Արարատի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի և մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն :
Նախարարը շրջել է հիվանդանոցում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, շենքային պայմաններին,բժշկական սարքավորումներով և գույքով հագեցվածությանը։ Արմեն Մուրադյանը մարզային և հիվանդանոցի ղեկավարության հետ քննարկել է վերանորոգման հնարավորությունները:
Առաջիկայում նախարարը նախատեսում է այցելել նաև մարզային մյուս հիվանդանոցները և տեղում քննարկել առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: