Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԲԵԼԱՌՈՒՍԻ ԴԵՍՊԱՆՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

19.06.2014

             Հունիսի  19-ին  ՀՀ Արարատի մարզպետարանում Հայաստանում  Բելառուսի  արտակարգ  և  լիազոր  դեսպան  Ստեպան  Սուխորենկոն  ՀՀ  Արարատի  մարզպետ  Ռուբիկ  Աբրահամյանի հետ միասին   ընդունեցին  Արարատի  մարզի  Մեծ  Հայրենականի  այն  վետերաններին,  որոնք  մասնակցել  էին  Բելառուսի  ազատագրմանը:

     Մարզպետ  Ռուբիկ  Աբրահամյանը  շնորհավորեց   պատվավոր  հյուրերին   և     վետերաններին  Բելառուսի  ազատագրման 70-ամյակի կապակցությամբ:    

       Ստեպան  Սուխորենկոն,   շարունակելով  մարզպետի  ողջույնի  խոսքն,  ասաց,  որ  արդեն 70  տարի  է,  ինչ  Բելառուսն  ազատագրվել  է  գերմանաֆաշիստական  զավթիչներից և այդ  հաղթանակի    մեջ անուրանալի է   նաև  Արարատի  մարզի  վետերանների  դերը: Այդ  առիթով  նա  իր  խորին    հարգանքն  ու  խոնարհումն  արտահայտեց   վետերաններին,  ապա  ավելացրեց,  որ  Բելառուսի  նախագահի  կարգադրությամբ  Արարատի  մարզի  20  վետերաններ  հոբելյանի  կապակցությամբ    պարգևատրվել  են  մեդալներով:    Պարգևները  հանձնելուց  հետո   դեսպանը,  շնորհավորելով  վետերաններին, ցանկացավ,  որ   նման     հանդիպում տեղի ունենա   նաև  75-ամյակի  կապակցությամբ:

       Վետերանները     շնորհակալություն  հայտնեցին   ուշադրության համար՝  ընդգծելով,  որ  նման  պարգևի  արժանացել  են  2009 թվականին  Բելառուսի ազատագրման  65-ամյակի  կապակցությամբ:

        Մարզպետ  Ռուբիկ  Աբրահամյանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց դեսպանին այս նախաձեռնության համար և միջոցառումը  եզրափակեց  անմիջական  ու  անկեղծ  խոստովանությամբ: Նա  ասաց,  որ  ինքը  հպարտության  զգացում  է  ապրում,  և  որպես  որդի   պարտք   ունի  յուրաքանչյուր  վետերանի  հանդեպ: 

 <<Արարատ>> մարզային հեռուստատեսության տեսանյութ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23