Նորություններ
Մարզխորհրդի նիստ
19.06.2014
Հունիսի 18-ին տեղի ունեցավ Արարատի մարզխորհրդի հերթական նիստը, որի ժամանակ ներկայացվեցին տարվա առաջին ամիսներին որոշ ոլորտներում կատարված աշխատանքներ: Մարզխորհրդի նիստը վարում էր մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:Նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, մարզխորհրդի անդամները, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, առողջապահական հիմնարկների տնօրեններ, ՋՕԸ-ների տնօրեններ, զանգվածային լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Օրակարգի չորս հարցերից մեկի` գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքների մասին զեկուցեց գյուղատնտեսության բաժնի պետ Հ. Տերտերյանը: Արարատի մարզի համայնքների 2014 թվականի հինգ ամիսների բյուջեների կատարման ընթացքը ներկայացրեց ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գ. Եղիազարյանը:Օրակարգում ընդգրկված հաջորդ հարցի` 2014թ. I-ին եռամսյակում մարզի համայնքներում մարզպետարանի կողմից իրականացված վարչական հսկողության արդյունքների մասին խոսեց ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ա. Լալայանը: Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ս.Խաչատրյանը զեկույցով ներկայացրեց մարզում կանխարգելիչ պատվաստումների իրականացման և առկա խնդիրները :
Զեկուցողների կողմից վերլուծական տեղեկատվությունը ներկայացնելուց հետո մարզպետ Ռ.Աբրահամյանի կողմից համայնքների ղեկավարներին առաջարկվեց ավելի կազմակերպված իրականացնել համայնքներում տարվող աշխատանքները, ոլորտի պատասխանատուները ստացան համապատասխան հանձնարարականներ:
Նիստի ընթացքում եղան առաջարկություններ համայնքների ղեկավարների կոցմից,քննարկվեցին որոշ հարցերի լուծման ուղիներ,ավարտին հնչեցին հայտարարություններ,այնուհետև նիստն ամփոփեց մարզպետ Ռ. Աբրահամյանը: