Նորություններ
Մարզի երեխաները մեկնեցին ամառային հանգստի
20.06.2014
Այսօր Արարատի մարզի 95 երեխաներ մեկնեցին Հանքավան: Նրանք իրենց ամառային հանգիստը կանցկացնեն <<Հեքիաթային կիրճ>> մանկական առողջարարական ճամբարում: Մեկնելուց առաջ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը զրուցեց ծնողների, երեխաների հետ: Ի ուրախություն ծնողների, մարզի ղեկավարը հայտարարեց, որ այս տարի ՀՀ կառավարությունը Արարատի մարզի երեխաներին հանգստանալու համար ավելի շատ տեղ է հատկացրել, քան նախորդ տարիներին:
Մարզպետը ևս մեկ անգամ ստուգեց,թե կազմակերպչական աշխատանքները ինչպես են կատարված,այնուհետև երեխաներին բարի ճանապարհ և ճամբարային հետաքրքիր առօրյա ցանկանավ:Մարզպետ Ռ.Աբրահամյանը նրանց նվիրեց հիգիենիկ պարագաներ,նա նաև հոգացել էր ճանապարհի սննդի և զովացուցիչ ջրերի հարցը:Մարզպետն ավելացրեց, որ ինքը կայցելի ճամբար, անձամբ կհետևի նրանց առօրյային, հանգստի կազմակերպման ընթացքին: Մարզի ղեկավարը հորդորեց երեխաներին որքան կարելի է շատ բան սովորել ճամբարում կազմակերպված միջոցառումներից, էքսկուրսիաներից և վերդառնալ հարուստ տպավորություններով: Երեխաների ծնողները իրենց շնորհակալությունն արտահայտեցին մարզպետին հոգատարության համար:
Ընդհանուր առմամբ այս ամռանը ճամբարում, 3 փուլով, իրենց հանգիստը կանցկացնեն 345 երեխաներ:Երեխաների անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկված էր բոլոր միջոցառումները՝ նրանց ուղեկցում էին մարզպետարանի աշխատակազմի սոցիալական բաժնի պետ Գ.Միրզոյանը, բժիշկները, ոստիկանական համակարգի աշխատողները: