Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի երեխաները մեկնեցին ամառային հանգստի

20.06.2014

       Այսօր Արարատի մարզի 95  երեխաներ մեկնեցին Հանքավան: Նրանք իրենց ամառային հանգիստը  կանցկացնեն <<Հեքիաթային կիրճ>> մանկական առողջարարական ճամբարում:   Մեկնելուց առաջ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը զրուցեց ծնողների, երեխաների հետ:  Ի ուրախություն ծնողների, մարզի ղեկավարը հայտարարեց, որ այս տարի ՀՀ կառավարությունը Արարատի մարզի երեխաներին հանգստանալու համար ավելի շատ տեղ է հատկացրել, քան նախորդ տարիներին:

  Մարզպետը ևս մեկ անգամ ստուգեց,թե  կազմակերպչական աշխատանքները  ինչպես են կատարված,այնուհետև երեխաներին բարի ճանապարհ և ճամբարային հետաքրքիր առօրյա ցանկանավ:Մարզպետ Ռ.Աբրահամյանը նրանց  նվիրեց հիգիենիկ պարագաներ,նա նաև հոգացել էր  ճանապարհի սննդի և զովացուցիչ ջրերի հարցը:Մարզպետն ավելացրեց, որ ինքը կայցելի ճամբար, անձամբ կհետևի նրանց առօրյային, հանգստի կազմակերպման ընթացքին: Մարզի ղեկավարը հորդորեց երեխաներին որքան կարելի է շատ բան սովորել ճամբարում կազմակերպված միջոցառումներից, էքսկուրսիաներից և վերդառնալ հարուստ տպավորություններով: Երեխաների ծնողները իրենց շնորհակալությունն արտահայտեցին մարզպետին հոգատարության համար

  Ընդհանուր առմամբ այս ամռանը ճամբարում, 3 փուլով, իրենց  հանգիստը կանցկացնեն 345 երեխաներ:Երեխաների անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկված էր բոլոր միջոցառումները՝ նրանց ուղեկցում էին մարզպետարանի աշխատակազմի սոցիալական բաժնի պետ Գ.Միրզոյանը, բժիշկները, ոստիկանական համակարգի աշխատողները

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45