Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

20.06.2014

              Հարգելի բուժաշխատողներ

     Բոլոր ժամանակներում էլ մեր ժողովուրդը խորին հարգանքով է վերաբերվել բժշկի մասնագիտությանը: Այսօր էլ բուժաշխատողի աշխատանքից է մեծապես կախված կյանքում ամենակարևորը և թանկարժեքը ` մարդու առողջությունը:

     Խիստ կարևորելով բուժաշխատողի դերն ու նշանակությունը հասարակության մեջ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:Մաղթում եմ առողջություն, երջանկություն և հաջողություններ ձեր մարդասիրական ու պատասխանատու աշխատանքում:

     Վստահ եմ, որ արժանավայել կրելով ձեր պատվավոր կոչումը, հավատարիմ կմնաք ձեր երդմանը, նվիրումով կկատարեք ձեր աշխատանքը և բարեխիղճ կլինեք ձեր գործունեության մեջ:

    Շնորհավորելով կրկին անգամ, ցանկանում եմ միշտ խաղաղ պայմաններում կատարեք ձեր աշխատանքը և ազգաբնակչության բարձր գնահատանքի արժանանալուց բացի ունենաք նոր մասնագիտական նվաճումներ  ու վերելքներ:


            ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ `  
  Ռ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31