Նորություններ
ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ
01.07.2014
Հուլիսի 1-ին Արարատի մարզի Շահումյան համայնքը նշեց արվեստի դպրոցի 15-ամյակը:Հանդիսությանը ներկա էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, կոնսերվատորիայի պրոֆեսոր Անժելա Աթաբեկյանը, մշակույթի գործիչներ, համայնքի բնակիչներ, մտավորականներ:
Դպրոցի տնօրեն Քրիստինե Հարությունյանը շնորհավորելով ներկաներին՝ անդրադարձավ արվեստի դպրոցի նվաճումներին:
Դպրոցի ստեղծման օրվանից զգալի առաջընթաց է գրանցել տարեգրության մեջ:
Նախկինում գործող մեկ խմբի փոխարեն այժմ արվեստի դպրոցն ունի դաշնամուրի, վոկալի, քանոնի, դուդուկի, շվիի, դհոլի, երգի ու պարի, նկարչության դասարաններ:
Նա ընդգծեց, որ տարեցտարի ավելանում են արվեստի դպրոց դիմողների թիվը:
Տոնական միջոցառումն սկսվեց դպրոցի սաների գեղեցիկ ելույթներով:Գուսան Հայկազունու, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, ինչպես նաև համաշխարհային դասականների ստեղծագործությունները, հայկական ազգային ազգագրական երգերն ու պարերն աչքի ընկան կատարման վարպետությամբ ու տեխնիկայով: Դհոլների խմբի ռիթմիկ կատարումները ներկաներն ընդունեցին բուռն ծափահարություններով:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը խրախուսեց արվեստի դպրոցի կոլեկտիվին՝ սաներին ճշգրիտ արվեստով դաստիարկելու, և նրանց ճաշակը ձևավորելու գործում ձեռք բերած հաջողությունների համար՝ ավելացնելով, որ բոլոր համայնքները պետք է ունենան նաման արվեստի օջախներ:
Հիշարժան օրվա կապակցությամբ դուդուկի և նկարչության դասարանների սաները մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին նվիրեցին դուդուկ և Արտաշատի կառուցումը պատկերող կտավ:Սաներն իրենց ստեղծագործությունները նվիրեցին նաև մարզպետի օգնական Նարեկ Ասլանյանին , տեղակալ Իլյիչ Շադյանին:
Անժելա Աթաբեկյանին ուրախություն պատճառեց <<Գանձասար>> կտավը, որը ըստ արվեստագետի հիմնադրել են իր՝ նախնիները