Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ

01.07.2014

 Հուլիսի  1-ին  Արարատի  մարզի  Շահումյան  համայնքը  նշեց  արվեստի  դպրոցի           15-ամյակը:Հանդիսությանը  ներկա  էին  Արարատի  մարզպետ  Ռուբիկ  Աբրահամյանը,  կոնսերվատորիայի  պրոֆեսոր  Անժելա  Աթաբեկյանը,  մշակույթի  գործիչներ,  համայնքի  բնակիչներ,   մտավորականներ:    

Դպրոցի  տնօրեն  Քրիստինե  Հարությունյանը  շնորհավորելով  ներկաներին՝  անդրադարձավ  արվեստի  դպրոցի  նվաճումներին:

Դպրոցի  ստեղծման  օրվանից   զգալի  առաջընթաց  է  գրանցել   տարեգրության  մեջ:

Նախկինում գործող  մեկ  խմբի  փոխարեն  այժմ  արվեստի  դպրոցն  ունի  դաշնամուրի,  վոկալի,  քանոնի,  դուդուկի,  շվիի,  դհոլի,  երգի  ու  պարի,  նկարչության  դասարաններ:

Նա ընդգծեց,   որ  տարեցտարի  ավելանում  են  արվեստի  դպրոց  դիմողների  թիվը:

Տոնական միջոցառումն  սկսվեց  դպրոցի  սաների  գեղեցիկ  ելույթներով:Գուսան  Հայկազունու,  Առնո  Բաբաջանյանի,  Ռոբերտ  Ամիրխանյանի,  ինչպես  նաև  համաշխարհային    դասականների   ստեղծագործությունները, հայկական ազգային ազգագրական երգերն  ու  պարերն  աչքի  ընկան  կատարման  վարպետությամբ  ու  տեխնիկայով: Դհոլների  խմբի  ռիթմիկ  կատարումները  ներկաներն  ընդունեցին  բուռն  ծափահարություններով:

Մարզպետ  Ռուբիկ  Աբրահամյանը  խրախուսեց  արվեստի  դպրոցի  կոլեկտիվին՝  սաներին  ճշգրիտ  արվեստով  դաստիարկելու,   և  նրանց  ճաշակը  ձևավորելու  գործում  ձեռք  բերած  հաջողությունների  համար՝  ավելացնելով, որ  բոլոր  համայնքները  պետք  է  ունենան  նաման  արվեստի  օջախներ:   

Հիշարժան  օրվա  կապակցությամբ  դուդուկի և  նկարչության  դասարանների  սաները  մարզպետ  Ռուբիկ  Աբրահամյանին  նվիրեցին  դուդուկ  և  Արտաշատի  կառուցումը  պատկերող  կտավ:Սաներն    իրենց  ստեղծագործությունները  նվիրեցին  նաև  մարզպետի  օգնական  Նարեկ  Ասլանյանին , տեղակալ  Իլյիչ  Շադյանին:

Անժելա  Աթաբեկյանին  ուրախություն  պատճառեց  <<Գանձասար>>   կտավը,  որը  ըստ  արվեստագետի  հիմնադրել  են իր՝  նախնիները

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18