Տպել
Նորություններ
Հերթական խորհրդակցությունը տոնական էր
02.07.2014
Այսօր Արարատի մարզպետարանում բժիշկների հերթական աշխատանքային խորհրդակցությունը Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը վերածեց տոնի:
Նա շնորհավորեց բժիշկներին, բուժաշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ և ասաց, որ ոչ թե անուշադրության է մատնել նրանց, այլ որոշել է համատեղել խորհրդակցությունն ու տոնը` խնայելով բժիշկների ժամանակը: Մասնագիտական տոնի կապակցությամբ մարզի 12 բժիշկներ` առողջապահության համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև ՀՀ բուժաշխատողի օրվա կապակցությամբ արժանացան մարզպետի և համապատասխան գերատեսչության շնորհակալագրերի:
Շարունակելով տոնական տրամադրությունը մարզպետն ասաց, որ այս տարվա ցրտահարության հետևանքով առաջացած սոցիալական վիճակը բացասաբար է անդրադարձել բնակչության հոգեբանության, ֆիզիկական վիճակի վրա, ուստի պետք է կրկնապատկել ուշադրությունն ու հոգատարությունը նրանց նկատմամբ:
Մարզի ղեկավարը ավելացրեց, որ տարեվերջին դարձյալ լավագույն բուժաշխատողները կարժանան խրախուսանքի: Այս անգամ կխրախուսվեն ավելի մեծ թվով բժիշկներ և բուժաշխատողներ: