Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

03.07.2014

 Շարունակվում են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլը, որն այսօր տեղի ունեցավ Արտաշատ քաղաքում: Հանդիպումը կայացավ Արարատի մարզպետարանում, որտեղ ներկա էին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ, տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, լրագրողներ քաղաքացիներ: Բանախոսներն էին նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր թովմասյանն ու Գրիգոր Մուրադյանը:

Գրիգոր Մուրադյանն իր խոսքում կարևորեց սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, որպես հասարակական նոր հարաբերությունների կարգավորիչ: Գործող սահմանադրությունը  չի կարգավորում որոշ դրույթների լեգիտիմության ապահովումը: Մենք ունենք կայացած իրավական պետություն, կայացած դատական համագարգ, որոնք կատարելագործման փուլում են որը հնարավոր է իրականացնել սահմանադրական բարեփոխումների միջոցով, սակայն այս հարցերը դեռևս լուծումների փուլում են, որը պետք է հնարավոր լինի իրականացնել սահմանադրական բարեփոխումների միջոցով: Հրայր Թովմասյանը, խոսելով սահմանադրության կարևորության մասին երկրի զարգացման գործում, նշեց, որ սահմանադրությունը կենդանի օրգանիզմ է, որի օրգանները պետք է առողջ լինեն որպեսզի կարողանան ապահովել պետության, հասարակության կյանքի կանոնավոր կենսագործունեությունը: «Մենք այսօր խոսում ենք դատական համակարգի անկատարությունից, հավաքների ազատությունից և այլն, սրանց լուծման միջոցներից մեկը հենց սահմանադրությունն է»,- նշեց պարոն Թովմասյանը: Սահմանադրությունը պետք է լուծի երկու խնդիր. Մարդու իրավունքների և ազատությունների սահմանում և այդ իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, դրանց ապահովման իրական մեխանիզմների առկայությունը: Նա օրինակ բերեց, որ յուրաքանչյուր ոք ունի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձ ստանալու իրավունք, սակայն սահմանելով այս իրավունքները մենք պետության համար ապահովել ենք սուբյեկտիվ իրավունք, այսինքն` դրանք ավելի շուտ արձանագրային նշանակություն ունեն, քան ռեալ իրականանալի կառուցվածք: «Պետք է կարողանանք գտնել այդ իրավունքների կյանքի կոչման իրական ու գործուն մեխանիզմներ»,- շեշտեց Հրայր Թովմասյանը: Անդրադարձ եղավ նաև կառավարման ձևի փոփոխության անհարժեշտությանը` նախապատվությունը տալով պառլամենտական կառավարման մոդելին, քանի որ կիսանախագահականի դեպքում, եթե նախագահն ունի պառլամենտական մեծամասնություն կառավարման ձևը վերածվում է սուպերնախագահական կառավարման ձևի, իսկ եթե չունի այդ մեծամասնությունը, ապա վերածվում է պառլամենտական կառավարման ձևի: Այդ դեպքում մենք ունենալու ենք թույլ նախագահ, ով չի կարող արձակել պառլամենտը, չի կարող ազատել վարչապետին և այլն, հետևաբար` հասունանում է սահմանադրական, քաղաքական ճգնաժամ: Վերջում Հրայր Թովմասյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ ու բազմաբնույթ հարցերին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-27 16:22:20