Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կրկնակի տոն Բուրաստանում

07.07.2014

 Հուլիսի 5-ը ` Սահմանադրության օրը, Բուրաստան համայնքում համընկավ մարզում նախադեպը չունեցող բակային ճամբարի բացման հետ: Տոնախմբություն էր ողջ համայնքում: Գյուղապետարանի բակում հավաքվել էին դպրոցականներ, ուսուցիչներ, ծնողներ, եկել էին նաեւ նախադպրոցական տարիքի երեխաներ: Գյուղապետ Աշոտ Թարվերդյանը բացելով միջոցառումը, շնորհավորեց բոլորին Սահմանադրության օրվա կապակցությամբ` ներկայացրեց նրա պատմությունը, եւ ընդուծեց, որ համայնքում կրկնակի տոն է: Հնչեց ՀՀ օրհներգը: Հրավառությունը լուսավորեց ողջ գյուղը: 

Ճամբարի բացումն սկսվեց խիստ հետաքրքիր տեսարանով: Ճամբար մտան Արշակունիները, Բագրատունիները, Արտաշեսյանները եւ Ռուբինյանները ներկայացնող չորս ջոկատները, որոնց առաջնորդում էին իրենց արքաները` դինաստիային հատուկ զինանշանով եւ տարազներով:Նրանք մրցեցին իրենց հատուկ երգերով, պարերով, կոխի բռնվեցին: ՙԲուրաստան՚ երգի եւ պարի համույթի փոքրիկներն ու մեծերը տեսարանն ավելի հարստացրեցին հայրենասիրական, ռազմահայրենասիրական ու կարոտի երգերով, ոգեշունչ  պարերով: Հնչեցին նաեւ հայ դասականների հայրենասիրական ստեղծագործությունները: Բուռն ծափողջունների արժանացան հայ-վրացական պարերը: 
Ճամբարի ձեւավորումը նույնպես խորհրդանշական էր: Հրապարակը զարդարված էր եռագույնի փոքր դրոշակներով, ինչպես նաեւ բազմերանգ լույսերով, որոնք ցրում էին գիշերային մթությունը: Իսկ ճամբարի հսկա ձողին տատանվում էր եռագույնը: Միջոցառումն ավարտվեց կեսգիշերին` ճոխ հրավառությամբ:
 Ճամբարը կգործի մինչեւ սեպտեմբերի սկիզբը: Այն Բուրաստանի եւ շրջակա համայնքների առօրյան կդարձնի առավել հետաքրքիր եւ բովանդակալից: Կնպաստի նաեւ հարեւան համայնքների բարձր դասարանցիների միջեւ հարաբերությունների սերտացմանը, շփման նոր եզրերի հայտնաբերմանը, ինչպես նաեւ միմյանց ավելի լավ ճանաչմանը:   
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 20:43:52