Նորություններ
Ամառային հանգստի երկրորդ փուլը
09.07.2014

Այսօր` հուլիսի 9-ին, Արարատի մարզի սոցիալապես անապահով ընտանիքների 125 երեխաներ երկրորդ փուլով մեկներցին հանգստի: Նրանք 20 օր կանցկացնեն Հանքավանի ՙՀեքիաթային կիրճ՚ մանկական առողջարարական ճամբարում: Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, համապատասխան ստորաբաժանումների աշխատողների ուղեկցությամբ, երեխաներին ճանապարհելուց առաջ զրուցեց երեխաների եւ նրանց ծնողների հետ: Նա ասաց, որ տեղական լրատվամիջոցների հետ ինքը կայցելի ճամբար` մոտիկից ծանոթանալու երեխաների ճամբարային առօրյային: Մարզպետն այս անգամ եւս հոգ էր տարել 125 երեխաների հիգիենայի պարագաների համար: