Նորություններ
ՙԻմ Հայաստան՚ համահայկական երկրորդ փառատոնը
10.07.2014

Հուլիսի 9-ին Արարատի մարզում մեկնարկեց ՙԻմ Հայաստան՚ համահայկական երկրորդ փառատոնի պարարվեստի օրերը, որին մասնակցեցին արտերկրից՝ ՌԴ-ի Պսկով,Ռոստով,Կրասնոդար, Պյատիգորսկ,Ուկրաինա,Խարկով,ինչպես նաև հարևան Վրաստանից ժամանած պարային 10 խմբեր` 200 անդամներով: Նրանք մարզկենտրոն Արտաշատում, ապա Արարատ քաղաքում ելույթներ ունենալուց առաջ այցելեցին պատմական Խոր Վիրապ: Հոգևոր ու պատմամշակութային արժեքներին ծանոթանալուց հետո խմբերը բաժանվեցին երկու մասի. պարի հինգ խմբերը հետաքրքիր համերգով հանդես եկան Արարատում, իսկ մյուս հինգը` Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում: Արարատցիներ հյուրերի ելույթները ընդունեցին բուռն ծափողջյուններով :