Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՙԻմ Հայաստան՚ համահայկական երկրորդ փառատոնը

10.07.2014

 Հուլիսի 9-ին Արարատի մարզում մեկնարկեց ՙԻմ Հայաստան՚ համահայկական երկրորդ փառատոնի պարարվեստի օրերը, որին մասնակցեցին արտերկրից՝ ՌԴ-ի Պսկով,Ռոստով,Կրասնոդար,  Պյատիգորսկ,Ուկրաինա,Խարկով,ինչպես նաև հարևան Վրաստանից  ժամանած պարային 10 խմբեր` 200 անդամներով: Նրանք մարզկենտրոն Արտաշատում, ապա Արարատ քաղաքում ելույթներ ունենալուց առաջ այցելեցին պատմական Խոր Վիրապ: Հոգևոր ու պատմամշակութային արժեքներին ծանոթանալուց հետո խմբերը բաժանվեցին երկու մասի. պարի հինգ խմբերը հետաքրքիր համերգով հանդես եկան Արարատում, իսկ մյուս հինգը` Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում: Արարատցիներ հյուրերի ելույթները ընդունեցին  բուռն ծափողջյուններով :

   ՙԻմ Հայաստան՚ համահայկական փառատոնն անց է կացնում ՀՀ սփյուռքի նախարարությունը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի նպատակն է՝ Հայաստան-սփյուռք կապերի եւ համագործակցության հնարավորությունների ընդլայնումը, հայ մշակույթի և ինքնության պահպանմանն ու զարգացմանը նպաստելը, Հայաստանի և սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացումը, համատեղ ծրագրերի մշակումը և իրականացումը:Օրն եզրափակվեց տոնական  ճաշկերույթով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31