Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հացահատիկի առատ բերք

11.07.2014

Այս  օրերին, երբ մարզում ընթանում է հացահատիկի բերքահավաքը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն, ով անձամբ է հետևում բերքահավաքի ընթացքին, այսօր հերթական այցը կատարեց Բուրաստան համայնք: Հիշյալ համայնքի ցորենի 11 հա-ը գտնվում է Արաքսամերձ հատվածում: Մարզպետը զրուցեց գյուղացիների , կոմբայնավարների, համայքնի ղեկավարի հետ: Զրույցի ընթացքում գյուղացիներն իրենց շնորհակալությունը հայտնեցին մարզպետին,կառավարության՝ ցուցաբերցած օգնության համար: Բարձրորակ սերմացուն, ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերը (վերջին 2-ով հողը պարարտացվել է 30 տարի առաջ) տվել են ցանկալի արդյունքը: Մարզպետն եւս մեկ անգամ ընդգծեց, որ մարզի հողագործները բարձր բերք են ստացել  կառավարության ցուցաբերած  ուշադրության  շնորհիվ: Գյուղացիների ուրախությունը վարակեց  Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին. նա հպարտությամբ  ընդգծեց, որ հայրենի կառավարությունը եւ ինքն անձամբ հողագործի թև ու թիկունքն են: Օգնությունն ու ուշադրությունը տևական   են լինելու:
5200 հա հացահատիկից հնձվել է 1500 հա-ը: Մարզում միջին բերքատվությունը 4 տոննա է, որոշ հատվածներում` 7 տ: Այս տարի մարզում  սպասվում է 25 հազար տ հացահատիկ, որից 4 հազարը գարի է: Բարձր բերքատվությամբ աչքի են ընկել հատկապես Ոսկետափ, Ավշար, Բուրաստան, Փոքր Վերդի և մյուս համայնքներ: Հուլիսի վերջին կսկսվի հացահատկի բերքահավաքը նախալեռնային և լեռնային 15 համայքներում: Այս պահին մարզում հունձը կատարում են հացահատիկ հավաքող 50 կոմբայններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31