Նորություններ
Մարզպետի այցն ամառային ճամբար
14.07.2014
Հուլիսի 12-ին, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետարանի սոցապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանի և ֆին. և սոցտնտեսական զարգացման վարչության պետ Կարեն Եղիազարյանի հետ այցելեց Հանքավանի ՙՀեքիաթային կիրճ՚ մանկական առողջարարական ճամբար: Այցի նպատակն էր՝ մոտիկից ծանոթանալ երեխաների ճամբարային առօրյային, տեսնել թե ինչպես են հանգստանում նրանք:
Բնականաբար, մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն իր հետ ճամբար էր տարել նաեւ Արարատի մարզի բերք ու բարիքից: Մարզպետի այցը խիստ անակընկալ էր: Ճամբարականները մարզպետին դիմավորեցին` խմբովին երգելով ՀՀ օրհներգը, ապա Աբրահամյանի անմիջականությունից ոգևորված նրանք առաջարկեցին մարզի ղեկավարին նկարվել իրենց հետ: Մարզպետը զրուցեց ճամբարի տնօրեն Մկրտիչ Բադալյանի, ճամբարի աշխատողների հետ, հետաքրքրվեց սննդի որակով, կալորիականությամբ, ճամբարային ռեժիմով, երեխաների հանգստի լիարժեք կազմակերպմամբ: Ապա նա շրջայց կատարեց ճամբարում, եղավ խոհանոցում, ճաշարանում, ստուգեց հիգիենիկ վիճակը: Տղաների և աղջիկների ննջասենյակներում, վոլեյբոլի դաշտում, խաղահրապարակում, ինչպես նաև շախմատի և այլ ժամանցային խաղերի տաղավարներում կատարյալ մաքրություն էր: Ճամբարականներն իրենք էին հետեւում կարգ ու կանոնին:
Հրաժեշտ տալուց առաջ, մարզպետ Ռ. Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ՙՀեքիաթային կիրճ՚ ճամբարային կոլեկտիվին երեխաների ամառային հանգիստը հետաքրքիր և բազմաբովանդակալից կազմակերպելու համար: Նա ևս մեկ անգամ խրախուսեց ՀՀ Կառավարության` ճամբարներում երեխաներին շատ տեղ հատկացնելու քայլը: Այժմ մարզի երեխաները հանգստանում են երեք փուլով` նախորդ տարվա երկու փուլի փոխարեն: Մարզի ղեկավարը նկատեց , որ ճամբարային կյանքը նպաստում է երեխաներին ձերբազատվել բարդույթներից, ինչպես նաեւ նպաստում է նրանց ինքնուրույնության զարգացմանը, ընդարձակում ընկերական շրջապատը եւ օգնում միմյանց հետ շփվելու կարողության զարգացմանը:
ՙՀեքիաթային կիրճ՚ մանկական առողջարարական կենտրոնի տնօրեն Մկրտիչ Բադալյանը, խիստ զգացված մարզպետի այցելությունից, ասաց, որ առաջին անգամն է և առաջին մարզպետն է, որ այցելում է ճամբար և հետաքրքրվում երեխաների ամառային հանգստով: