Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կանխարգելիչ միջոցառումներ

17.07.2014

Ամռան ամիսներին արձանագրվում է աղիքային վարակիչ հիվանդությունների աճ: Վերջին ժամանակներում աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվում է էնտերովիրուսային վարակների դեպքերի աճ: Այդ հիվանդության վարակների տարածման ուղիներից է վերոհիշյալ հիվանդությունների հարուցիչներով աղտոտված ջուրը: Գաղտնիք չէ, որ ամենուր, այդ թվում Արարատի մարզում, երեխաներն ամռանը զովանում են ոռոգման ջրատարներում, ջրամբարներում,առվակներում, պատահական լողավազաններում : Հատկապես ամռանը մեծանում է նաեւ տարափոխիկ հիվանդություններով (մալարիա) հիվանդացման վտանգը` կապված այդ հիվանդությունները տարածող մլակների եւ մոծակների կենսագործունեության և կենսունակության նպաստավոր պայմանների` ջրականգերի, ճահճուտների բազմացման հետ, որտեղ բազմանում է այդ հիվանդության հարուցիչը՝ անոֆելես մոծակը: 

Արարատի մարզում վերոհիշյալ վարակիչ հիվանդությունների վաղ ախտորոշման, կանխարգելման նպատակով   բուժաշխատողների զգոնությունը բարձրացնելու համար  Արարատի  մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ. շրջաբերականներ են ուղարկվել 97 համայնքների ղեկավարներին  ինչպես նաև, բուժամբուլատորիաների  և կենտրոնական հիվանդանոցների տնօրեններին: Համայնքապետները և բուժամբուլատորիաների տնօրեններն իրականացնում են հսկողություն ջրավազաններում և արհեստական լողավազաններում: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մարզում աղիքային վարակիչ հիվանդությունների դեպք չի արձանագրվել: 

Խստացրել են հսկողությունը նաեւ աղբահանման նկատմամբ, բացի այդ մշտապես իրականացվում են  աղբամուղ խողովակների, աղբարկղների, բնակավայրների  կոնտեյներների ախտահանում: Վերոհիշյալ հիվանդությունների դեմ պայքարի լավագույն միջոցը բնակչության  իրազեկվածության մակարդակի բարձրացումն է, որի համար մարզպետարանի առողջապահության և սոցապահովության վարչությունը համագործակցում է տեղական բոլոր լրատվամիջոցների հետ: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45