Հուլիսի 18-ին, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը` մարզպետի տեղական Իլյիչ Շադյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՏ վարչության պետ Ալինա Լալայանի, մարզպետի օգնական Նարեկ Ասլանյանի ուղեկցությամբ մասնակցեց Բուրաստան համայնքի բակային ճամբարի պաշտոնական բացմանը: Երեխաները գյուղապետարանի մուտքի մոտ մարզպետին դիմավորցին հասկերի փնջերով, իսկ պարի համույթն սպիտակ սավանով ստեղծեց Արարատ լեռան պատկերը: Հնչեց ՀՀ օրհներգը, ձայնակցեցին բոլոր ճամբարականներն ու ծնողները: Ապա, գյուղապետ Աշոտ Թարվերդյանն, ողջունելով մարզպետին,հյուրերին միջոցառման մասնակից բոլոր բնակիչներին, ասաց որ մարզպետի մասնակցությունը միջոցառմանը կրկնապատկում է մեր ուրախությունը:
Ռուբիկ Աբրահամյանը արժեվորելով համայնքապետի, համայնքի բնակիչների կողմից բակային ճամբարի ստեղծումը, այն որակեց որպես մեծ նախաձեռնություն:
-ՙՇատ երեխաներ ամառային արձակուրդներն անց են կացնում գյուղում, ուստի նման ձևով նրանց հանգիստը կազմակերպելն ուշադրության, հոգատարության դրսևորում է: Երեխաները պետք է ուրախանան և ուրախացնեն՚,-ասաց նա: Միջոցառումը շարունակվեց Հովհաննես Թումանյանի ՙՉարի վերջը՚ ստեղծագործության բեմանկանացմամբ, որն երեխաները ներկայացրեցին խոյի բարբառով:
Ելույթ ունեցան մշակույթի տան անհատ կատորողները, հնչեցին բանաստեղծություններ: ՙԲուրասատան՚ պարային համույթը հանդես եկավ ՙՄիասնության շուրջպարով՚, ապա շուրջպարի միացան նաև համայնքի բնակիչները, ինչպես նաև հյուրերը: Եզրափակելով միջոցառումը՝ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն, ոգևորված համայնքի հաջողություններով ասաց, որ մարզի 96 համայնքներն ևս նման միջոցառումներ պետք է կազմակերպեն` դաստիարակելով հայ ժողովրդի համար պիտանի մարդիկ, որի համար անհրաժեշտ է, որ երեխաները մշտապես լինեն մեր ուշադրության կենտրոնում: Ապա, մարզի ղեկավարը տանտիրոջ սրտացավությամբ ասաց. ՙԵս բոլոր համայնքների հետ եմ` 97 համայնքների բնակիչ և նրանց յուրաքանչյուրի հոգսն իմն է՚:
Տոնական օրն ավարտվեց շքեզ հրավառությամբ: