Նորություններ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
25.07.2014
Առողջապահության նախարարի կարգադրությամբ <<Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում>> ծրագրով Արարատի մարզում հուլիսի 1-ին մեկնարկեց ոչ վարակիչ, ինչպես նաև կանացի հիվանդությունների վերաբերյալ վերապատրաստման դասընթացները, որին մասնակցում են ԱԱՊ ՊՈԱԿ-ի, ինչպես նաև տարածաշրջանների, բժշկական կենտրոնների շուրջ 100-ից ավելի բժիշկներ: Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրով Արարատի մարզի 4 տարածաշրջանների մանկաբարձ-գինեկոլոգները, ընտանեկան բժիշկները (թերապևտները, մանկաբույժները) կհարստացնեն իրենց գիտելիքները, կզարգացնեն մասնագիտական կարողությունները, կտիրապետեն հիվանդության կանխարգելման, հայտնաբերման, ինչպես նաև ընթացքի վերահսկման նորագույն ու կատարելագործված մեթոդներին: Վերապատրաստման դասընթացները կավարտվեն աշնանը: