Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

25.07.2014

 Առողջապահության   նախարարի  կարգադրությամբ  <<Հիվանդությունների  կանխարգելում  և  վերահսկում>>  ծրագրով  Արարատի  մարզում  հուլիսի  1-ին  մեկնարկեց  ոչ  վարակիչ,  ինչպես  նաև  կանացի  հիվանդությունների  վերաբերյալ  վերապատրաստման  դասընթացները,  որին  մասնակցում  են    ԱԱՊ  ՊՈԱԿ-ի,  ինչպես  նաև   տարածաշրջանների,  բժշկական  կենտրոնների  շուրջ  100-ից  ավելի  բժիշկներ: Համաշխարհային  բանկի  կողմից  ֆինանսավորվող  ծրագրով  Արարատի  մարզի  4  տարածաշրջանների  մանկաբարձ-գինեկոլոգները,  ընտանեկան  բժիշկները  (թերապևտները,  մանկաբույժները)  կհարստացնեն  իրենց  գիտելիքները,  կզարգացնեն  մասնագիտական կարողությունները,  կտիրապետեն  հիվանդության  կանխարգելման,  հայտնաբերման,  ինչպես  նաև  ընթացքի  վերահսկման  նորագույն  ու  կատարելագործված  մեթոդներին: Վերապատրաստման  դասընթացները  կավարտվեն  աշնանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27