Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուխտագնացություն

28.07.2014

 Արարատի մարզի Այգեպատ համայնքի 30 տարեցներ, գյուղապետ Սերյոժա Պետրոսյանի գլխավորությամբ և միջոցներով, Հիսուսի Պայծառակերպության տոնի կապակցությամբ(Վարդավառ) ուխտագնացություն կատարեցին Գառնի և Գեղարդ: Տարեցներին ուղեկցում էր Այգեպատի բուժամբուլատորիայի տնօրեն Լյովա Միսակյանը: 

Հեթանոսական տաճարում գյուղապետը տարեցներին ներկայացրեց Գառնի տաճարի բազմադարյա պատմությունը` նրա յուրօրինակ դերն ու նշանակությունը մեր մշակույթի պատմության մեջ: Հարմարավետ մեքենաները վետերաններին տեղափոխեցին Գեղարդ, որտեղ նրանք մասնակցեցին պատարագին, դիտեցին Ջուղայի խաչքարերի կրկնօրինակները, շրջեցին տաճարով: Մոմավառությունից հետո, նրանց համար նախօրոք պատվիրված տաղավարում կատարվեց մատաղի արարողություն: Վետերանները, ովքեր հուզված եւ զգացված էին գյուղապետի ուշադրությունից, անկեղծորեն խոստովանեցին, որ իրենք վերջին անգամ այս տեսարժան վայրերում եղել են 30 տարի առաջ, և կրկին այս վայրերը չէին կարող տեսնել, եթե իրենց համար չկազմակերպվեր այս ուխտագնացությունը: Ուստի, նրանք հայրաբար օրհնեցին Սերյժա Պետրոսյանին, ընդհանրապես իրենց նկատմամբ ցուցաբերած մշտական ուշադրության համար: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 15:11:36