Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՆՈՐԱԲԱՑ ՀԱՄԱՅՆՔԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՈՒՄԸ

29.07.2014

 Հիսուսի Պայծառակերպության նախօրյակին` հուլիսի 26-ին, Արարատի մարզի Նորաբաց համայնքում Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր առաջնորդ Տեր Նավասարդ Կճոյանի ձեռամբ օծվեց Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Օծման արարողությանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավորներ Մուրադ Մուրադյանը, Արայիկ Գրիգորյանը, Կարինե Պողոսյանը, այլ պաշտոնատար անձինք, հավատավոր ժողովուրդը, ինչպես նաեւ հյուրեր ՌԴ-ից: 

Տեր Նավասարդ Կճոյանն օծման արարողությունը սկսեց Տերունական աղոթքով:  Օծելով խաչը,սուրբ սեղանը, խորանն,օծելուց հետո,  դիմելով Բարձրյալին, Սրբազանը խնդրեց, որ անսասան պահի այս հավատի տաճարը ու այնտեղից հավատի լույսը թող հորդի բոլորի սրտերի մեջ: 
 Նորաբաց համայնքի եկեղեցին հիմնականում կառուցվել է Գևորգ, Գարիկ, Գալուստ եղբայրների սեփական միջոցներով, ինչպես նաև բարերարների և համայնքի օգնությամբ: 1700 ք/մ տարածք զբաղեցնող եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվել են 2011 թվականին և ավարտվել 2014 թվականին: Նորաբաց համայնքը մինչ այս չի ունեցել եկեղեցի: Այժմ իրենց աղոթքն առ Աստված կուղղեն նաև շրջակա յոթ համայնքների բնակիչները:
Նշանավոր օրն ավարտվեց մատաղի արարողությամբ, որին մասնակից դարձան ողջ հավատավոր ժողովուրդը և հյուրերը: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32