Նորություններ
Հանգիստն ավարտվեց 3-րդ փուլով
29.07.2014

Հուլիսի 28-ին Արարատի մարզի 125 երեխաներ 3-րդ՝ վերջին փուլով մեկնեցին Հանքավանի <<Հեքիաթային կիրճ>> մանկական առոջարարական ճամբարում հանգստանալու:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այս անգամ ևս երեխաներին ապահովեց հիգիենիկ պարագաներով և, դիմելով ծնողներին ասաց, որ շնորհակալ է հայրենի կառավարությունից ՝ երեխաների հանգիստը ամառային ճամբարներում կազամակերպելու համար նա ընդգծեց , որ շնորհիվ կառավարության նախաձեռնության այս տարի միայն Արարատի մարզից 345 երեխաներ 3 փուլերով հանգստացել են վերոհիշյալ ճամբարում:
Բարի ճանապարհ մաղթելով երեխաներին՝մարզպետը հավաստեց, որ ինքն այս անգամ ևս կայցելի ճամբար՝ հետևելու երեխաների հանգստին :