Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդավառը Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցու բակում

31.07.2014

Հուլիսի 29-ին, Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցու բակում կատարվեց Վարդավառի տոնակատարությունը: Միջոցառմանը ներկա էին մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի աշխատակազմի մշակույթի բաժնի վարիչ Կարինե Հովհաննիսյանը, գլխավոր մասնագետ Սեյրան Նազարյանը: Միջոցառումը սկսեց Տեր Արարատ քահանա Օրդյանը Տերունական աղոթքով, ապա բացատրեց տոնի խորհուրդը Աստվածաշնչյան մեկնությամբ: Այնուհետև, ՙԱրտաշատ՚ պարի համույթը ղեկավար Հակոբ Մովսիսյանի գլխավորությամբ սկսեց տոնական միջոցառումը` ՙՀալել եմ եղը՚ երգով ու պարով: Պարուհիները գլխներին  դրված էր վարդերից հյուսած պսակներ՝ ինչ խիստ հարիր էր օրվա խորհրդին: Հնչեցին ժողովրդական երգեր և կատակ եր•եր: Վարդավառի տատիկը զամբյուղով լի մրգերը և ուտելիքները բաժանեց ժողովրդին: Այնուհետև, կատակ պարի ժամանակ գողանում են Խնդումը: Աղջիկն երգով խնդրում է երտասարդին   վերադրաձնել  Խնդումը:Խնդումի վերադրաձնելը ավարտվում է զույգերի ամուսնությանբ:
        Միջոցառման ժամանակ կամուրջ էր հաստատվել ժողովրդականի, հո•ևորի և հեթանոս ժամանակների միջև: Գալիս է  Աստղիկ դիցուհին՝ հրեշտակների   ուղեկցությամբ ,որ ինքը դարերի քողը ետ է քաշել և եկել է մասնակցոլու իր սիրելի ժողովրդի ուրախությանը: Նա ողջունում է ժողովրդին, Աստծուց խնդրում բերք ու բարիք, դաշտերին առատություն: Աստղիկ դիցուհին ողջունում է  հայ ժողովրդին: Նա ցող ու վարդի տերևներ է շաղ տալիս բոլոր ներկաների վրա, Աստծուց խնդրում ջուր,պտղաբերություն,անձրև՝ լեռներին, դաշտերին:
Միջոցառումը եզրափակեց  Տեր Արարատ քահանա Օրդյանը` ազ•ային տոներն ու ծեսերը համարելով ազ•ի յուրահատուկ հարստությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23