Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բուրաստանիցիները դիտում են աստղերը

05.08.2014

<< Աստղագիտությունը հասու է բոլորին>> ծրագրով, որն իրականացնում է Գերմանիայում ապրող, ծագումով հայ բարեգործը ( չի ցանկացել իր անունը հրապարակել), այսօր` օգոստոսի 1-ին, Բուրաստան են եկել<<Գուդրայք Ջոն>> կազմակերպության անդամներ Ռուբեն Բունիaթյանը, Գագիկ Մելիքյանը` երեք տարբեր  ռեֆրեկտոր, <<Իսահակ Նյուտոն>> աստղադիտակներով: Համայնքապետ Աշոտ Թարվերդյանի նախաձեռնությունը գյուղապետարանի բակ էր հավաքել դպրոցահասակներին ու մեծահասակներին: Այնտեղ էին նաև Մասիսի դպրոցի տնօրեն Ռուզաննա Խաչատրյանը, հարևան համայնքների բնակիչներ, մտավորականներ: Բակում հավաքված ճամբարականները և աստագիտությամբ հետաքրքրվող ներկաները սպասում էին մթության թանձրանալուն, որպեսզի ավելի պարզորոշ երևան գիշերային լուսատուները: Բոլոր հավաքվածները սարքավորումների օգնությամբ դիտեցին գիշերային լուսատուի դուրս գալը, Լուսնի մակերեսը, Փայլածուն, Վեգան և մյուս լուսատուները: Շնորհիվ հայ բարեգործների` հկ-ն ստացել է թանկարժեք արդիական աստղադիտակ, որով կարող են երկինքը դիտել նաև հաշվանդամները: Մեծ հզորությամբ այս աստղադիտակը հնարավորություն է տալիս գիշերային լուսատուներն ավելի մոտիկից ու պարզորոշ դիտելու:
Նշենք, որ այս միջոցառումը Բուրաստան համայնքում կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ` այն էլ ամառային արձակուրդներին, որպեսզի երեխաներն ազատ ժամանակ ունենան հետաքրքրվելու գիշերային և ցերակային լուսատուներով: Հիշյալ շարժումը սկսվել է 1970-ական թթ` Լոս Անջելեսում, իսկ մեզ մոտ` 2004 թվականից: Հայաստանում տասնամյա կենսագրություն ունեցող այս հկ-ն հասցրել է լինել բազմաթիվ դպրոցներում, մանկատներում, գյուղական  և քաղաքային համայնքներում, տարբեր ճամբարներում: <<Գուդրայք Ջոն>> աստղասերների հկ-ն իր անվանումը ստացել է 18-րդ դարի անգլիացի, աստղագիտությամբ զբաղվող տիեզերքի մեծ սիրահար Գուդրայք Ջոնի  անվամբ: Նա քութեշ հիվանդության հետևանքով կորցրել է խոսելու և լսելու կարողությունը, բայց աչքերը հառել է դեպ աստղալից երկինք: Իր 20-ամյա կարճատև կյանքի ընթացքում երիտասարդ աստղեգետը ստեղծել է համամարդկային արժեքներ:
Բուրաստան համայնքի միջոցառումը մեկ անգամ ևս Գուդրայք Ջոնի օրինակով սովորեցրեց մեծերին ու փոքրերին` ավելի հաճախ նայել աստղալից երկնքին, ճախրել, քայլել Հարդագողի ճանապարհով, մի պահ կտրվելով տաղտկալի իրականությունից:
Հաջորդ օրը հկ-ն մեկնեց քարահունջ՝ գիշերային դիտումներ կատարելու:Բուրաստանի համայնքապետ Աշոտ Թարվերդյանը և աշխատակազմը,մոռանալով ամռան շոգը, նորանոր միջոցառումներով հետաքրքիր են դարձնում աշակերտներին և գյուղի բնակիչների առօրյան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07