Նորություններ
Պարարվեստի Ռահվիրան
12.08.2014
Օրերս Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում մեծ շուքով նշվեց <<Վանուշ Խանամիրյանի>> անվան պարարվեստի գործիչների միության Արարատի մարզային մասնաճյուղի պատասխանատու քարտուղար Հակոբ Մովսիսյանի ծննդյան 50 և պարարվեստում նրա գործունեության 30 ամյակը: Միջոցառումը սկսվեց տարբեր համայնքներից եկած, ինչպես նաեւ Արտաշատի քաղաքապետարանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի պարային համույթների ելույթներով` <<Կակաչներ>>-ի, Սևանի <<Էնզելի>>-ի և այլն: Համույթները կրում էին իրենց պարերին հարիր տարազներ: Կապույտ և ճարմակ գույների համադրությունը խոսում էր ծփացող Սևանի և նրա ալիքների մասին, իսկ <<Կակաչները>> կանաչ դաշտի մի յուրօրինակ բնական տեսարան էին ստեղծել:
Հակոբ Մովսիսյանի մասին խոսեց և նրա անցած գործնեությունը դրվատեց ընկերության անդամ Լյուդվիգ Պողոսյանը, նրան նվիրեց բանաստեղծություն և չքնաղ մի կտավ: Հակոբ Մովսիսյանը 30 տարվա ընթացքում հիացրել է ոչ միայն հայ հանդիսատեսին, այլև մասնակցել միջազգային և հայաստայան մրցութներին:
Այնուհետև ելույթ ունեցան նրա սաների ջանքերով ստեղծված պարային համույթները: Հրաչիկ Շաբոյանը պարերի մի ամբողջ շարք նվիրեց իր ուսուցչին: Էկրանին զուգահեռաբար ընթացող շարժապատկերներըցուցադրում էին նրա կյանքի, անցած ճանապարհի կարևորագույն դրվագները: Մովսիսյանի խմբերը համերգներով հանդես են եկել Ամերիկայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հունաստանում, Մարոկկոյում, Թունիսում, Աղվանստանում: Արցախյան պատերազմի ժամանակ Հակոբ Մավսիսյանն իր <<Բերդ>> պարով ոգևորում էր կռվող զինվորներին: Հոբելյարին շնորհավորեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Անահիտ Գրիգորյանը, Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանը, մարզպետարանի մշակույթի բաժնի վարիչ Կարինե Հովհաննիսյանը: Վերջինս հանձնեց Արարատի մարզպետի պատվոգիրը և ընդգծեց, որ մարզպետարանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարություն Մովսիսյանի ներդրումը պարարվեստի զարգացման բնագավառում ըստ արժանվույն գնահատելու համար: Արտաշատի քաղաքապետարնը ևս հանձնեց իր ընծան` պատվոգրի հետ մեկտեղ:
Միջոցառումը եզրափակվեց հոբելյարի երկու դստրիկների նախաձեռնությամբ ստեղծված պարերի փնջով, ինչպես նաև իրենց հորը քանդակի նվիրումով: