Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հյուրընկալվեցին մանկատան երեխաները

15.08.2014

Օգոստոսի 15-ին, Խարբերդի մասնագիտացված մանկատան 15 սաներ` տնօրենի տեղակալ Իրինա Յաղուբյանի ուղեկցությամբ այցելեցին Բուրաստանի բակային ճամբար: Ճամբարականները, համայնքի բնակիչները ծափողջյուններով ընդունեցին հյուրերին: Միջոցառումը բացեց Սաթեն Թարվերդյանը: Հյուրերին ողջունելուց հետո նա ասաց, որ բուրաստանցի երեխաները շատ բան ունեն սովորելու մանկատան երեխաներից` ասեղնագործություն, փայտարվեստ, գոբելենագործություն, և այլն: Այնուհետև, երեխաները հանդես եկան համերգային համատեղ ծրագրով: Մանկատան երեխաների` Սուրենի և Գոռի <<Երգը կյանք է>> կատարումը հուզեց ներկաներին, աղջիկների պարի խմբի կատարումներն իրենց շրջանի մեջ առան բուրաստանցի երեխաներին: Նրանց արտասանած բանաստեղծությունների մեջ ընդգծված կարոտ կար մայրերի, ծնողների նկատմամբ: Բուրաստանցի երեխաները բեմականացրին Թումանյանի ստեղծագործություններից: Երեխաները երկուստեք հանդես եկան  մանկական երգի կատարումներով:
Միջոցառման վերջում գյուղապետ Աշոտ Թարվերդյանը մանկատանը նվիրեց գեղանկար:Բուրաստանցի երեխաներն իրենց ընկերներին նվիրեցին ձողիկներ, գունավոր մատիտներ,  թղթեր, գրիչներ: Երեխաները նկարվեցին միմյանց հետ:
Միջոցառումը եզրափակեց գյուղապետ Աշոտ Թարվերդյանը: Նա ասաց, որ այս այցելությունը չի ավարտվում: Այն շարունակություն կունենա փոխադարձ այցելությամբ: Նմանատիպ միջոցառումները կարևորվում են նվազ կարողությունների տեր երեխաներին հասարակության հետ մերելու, սերտացնելու կարևորագույն առաքելության տեսանկյունից: Այս ինքնատիպ միջոցառումը ևս գնաց լրացնելու  Բուրաստանի տարեգրոււթյան էջը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 15:11:36